ՄՈՆԻՏՈՐԻՆԳՆԵՐ

1. “Դատա-իրավական լրագրողության մոնիտորինգ” – 2000/2002 , USAID, Cemonix International, USAID: Արդյունքները տպագված են կազմակերպության “Մամուլ ¨ իրավունք” տեղեկագրում:

2. “Հասարակական կարծիքը ոստիկանության գործունեության վերաբերյալ” – 2004/2005 , EIDHR

Կատարվել է 2 փուլով` Եր¨անում, Գյումրիում, Վանաձորում ¨ Կապանում: Հարցման են ենթարկվել 870 մարդ, այդ թվում 457 կին ¨ 413 տղամարդ: Տարիքային առումով` 20-ից մինչ¨ 75 տարեկան: Գերակշռող մասը` փոքր ¨ միջին գործարարներ (26%)  ¨ գյուղատնտեսության ոլորտում զբաղված ֆերմերներ ¨ բանվորներ (17%), նա¨ ուսանողներ (15%),  ծառայությունների ոլորտում աշխատողներ (10 %),  թոշակառուներ (10 %), զինծառայողներ (8%)  ուսուցիչներ (7%), բժիշկներ (5%), լրագրողներ (2%): Հարցման արդյունքների վերլուծությունը վկայում է ոստիկանության հանդեպ բնակչության անվստահության, ինչպես նա¨ հանցավորության դեմ ոստիկանության հետ համագործակցելու ցանկության բացակայության մասին:

 

Երկրորդ ուսումնասիրության (750 հարցվող) արդյունքների վերլուծության արդյունքում պարզվեց, որ ոստիկանության աշխատանքի վերաբերյալ մարդկանց ընկալումների մեջ էակական դրական տեղաշարժ չի նկատվում: Սակայն որոշ հուսադրիչ միտում նկատվում է` մարդիկ ավելի ազատ էին խոսում այն մասին, թե ինչպես կարելի է բարելավել ոստիկանության աշխատանքը:

Առաջին ուսումնասիրության համապատասխան հարցին հարցվողները որպես կանոն չորս պայմաններից նշել էին մեկը`

ոստիկանների աշխատանքի վարձատվության բարձրացում – 17%

ոստիկանության տեխնիկական հագեցվածության ապահովում – 4%

կադրային քաղաքականության փոփոխում – 68%

ոստիկանների պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացում – 11%

 

Երկրորդ ուսումնասիրությունում հարցվողների 57% նշում էին միաժամանակ բոլոր 4 պայմանները, իսկ 40%` երեքը: Փոփոխություններ արձանագրվեց նա¨ ոստիկանությանն օգնելու հարցվողների պատրաստականության վերաբերյալ` դրական էին պատասխանել 19%: Հարցվողները պատրաստ են օգնել ոստիկանությանը հետ¨յալ կերպ`

հնարավոր հանցագործության մասին տեղեկացնելով – 66%

հայտնելով տեղեկություն կասկածյալի վերաբերյալ – 21%

հանդես գալով որպես վկա — 13%

Գրեթե բոլոր հարցվողները մի¨նույն պատասխանն էին տվել “Կհրաժարվեի՞ք ոստիկանությանն աջակցելուց, եթե խոսքը գնար ձեր հարազատների ¨ մտերիմների մասին”` հարցին – մեծամասնությունը (97%) բացասական պատասխան էին տվել (որ չէին օգնի ոստիկանությանը):

Կոռուպցիայի վերաբերյալ: Ոստիկանության օգնության դիմած հարցվողների 52%-ից կաշառք են պահանջել, դրանցից 53%-ը տվել են կաշառք: Հարկ է նշել, որ ամենատարածվածը ավտոճանապարհային ոստիկանության կաշառվածությունն է` ըստ հարցվողների պատասխանների:

Ինչ վերաբերում է ոստիկանության աշխատանքից գոհ մնացածների քանակին, ապա ոստիկանություն դիմած 40% քաղաքացիների միայն 55% էին դրական պատասխանել:

Ոստիկանության հանդեպ բնակչության անվստահության մասին վկայում է “Ինչպես եք գնահատում քաղաքացիների հետ ոստիկանության աշխատանքը” հարցի պատասխանների վերլուծումը` դրական պատասխանները 37%, բացասականը 63%: Հակառակ նույն հարաբերակցությունն արձանագրվեց “Հայտնի՞ են ձեզ արդյոք դեպքեր, երբ ձեր շրջապատից որ¨է մեկը գոհ է մնացել ոստիկանության աշխատանքից”` 37% — այո, 63% — ոչ:

պատասխաններ

%

1 բացառիկ դեպքերում(ավազակային հարձակում, բռնաբարություն, սպանություն ¨ այլն) 22
2 կյանքին սպառնացող դեպքերում 23
3 այլընտրանքի բացակայության դեպքում 11
4 յուրաքանչյուր օրինախախտման դեպքում 10
5 բոլոր վերը նշած դեպքերում 13
6 ոչ մի դեպքում 21

Հիմնվելով այս տվյալների վրա, կարելի է ենթադրել, որ երկրի բնակչությունը պատրաստ է ոստիկանությանն աջակցել, երբ խոսքն անձի հանդեպ կատարված  ծանր հանցագործությունների մասին է, ինչպես նա¨ բացառիկ հանցագործությունների պարագայում:

Այսպիսով, մոնիտորինգի արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ հանրության ընկալմամբ ոստիկանությունը դեռ¨ս մնում է ավելի շատ պատժիչ, քան հասարակական կարգը պաշտպանող ծառայություն: Այդուհանդերձ նկատվում են նա¨ որոշ դրական տեղաշարժեր, մասնավորապես` աճել է բնակչության ոստիկանությանն օժանդակելու պատրաստակամությունը հանցավորության դեմ պայքարի հարցում:

2.      Հասարակական կարծիքը փաստաբանական ծառայության վերաբերյալ – 2004/2005, EIDHR

Մոնիտորինգը կատարվել է Եր¨անում, Վանաձորում, Կապանում ¨ Գյումրիում: Հարցման են ենթարվել 1015 մարդ` 500 — Եր¨անում, 515 – մնացած երեք քաղաքներում: Սոցիալական խմբերը նույնն են, ինչ նախորդ հարցման ժամանակ: Հարկ է նշել, որ կանայք հարցումների ընթացքում ավելի ակտիվ մասնակցություն են ցուցաբերում:

Արդյունքները` դատարաններում հարցվածների (113 մարդ) միայն 67% է օգտվել փաստաբաների ծառայություններից, ընդ որում 24%` անվճար:

Հարցվողների 49% գտնում են, որ փաստաբանի օգնությունն անհրաժեշտ է ոչ միայն դատարանում, այլ¨ տարբեր բնույթի գույքային փաստաթղթերի ձ¨ակերպման ժամանակ (22%), գրագետ գործարարության կազմակերպման համար (20%), պետական պաշտոնյաների հետ կապված վեճերում ¨ այլն: Մնացած հարցվողները դժվարացել են պատասխանել այդ հարցին:

Մնացած հարցերի պատասխանները`

“Օգնե՞լ է ձեզ փաստաբանը” – 48% — այո, 52% — ոչ:

“Ո՞ր դեպքերում եք դուք կարծում, որ փաստաբանին դիմելը` ժամանակի ¨ գումարի ավելորդ վատնում է” հարցի պատասխանների վերլուծությունը ցույց տվեց, որ հարցվողների 72% “ոչ արդյունավետ” են համարում փաստաբանի օգնությունը քրեական պատասխանատվության ենթարկվելու դեպքում, երբ ավելի գերադասելի է քննիչին կամ դատավորին կաշառք տալը:

“Ցանկանու՞մ եք ունենալ անձնական կամ ընտանեկան փաստաբան” հարցի պատասխանները` ՞ցանկանում են, բայց միջոց չունեն” – 48%, “Հայաստանում չկա լավ փաստաբան”` 20%, “կարող են առանց փաստաբանի օգնության”` 32%:

3.      Քրեական գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու դատական պրակտիկան — (2005, OSI Armenian branch)

Վիճակագրական տվյալների ¨ կոնկրետ քրեական գործերի վերլուծման ¨ ամփոփման արդյունքում մոնիտորինգի խումբը առաջարկներ է մշակել քրեադատավարական օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու համար: Մի¨նույն ժամանակ ուսումնասիրվել ¨ հաշվի է առնվել համաշխարհային փորձը: Մոնիտորինգի արդյունքները հրատարակվել են առանձին գրքում: Հետագայում ՀՀ Սահմանադրական դատարանը ոչ սահմանադրական համարեց քրեական գործը լրացուցիչ քննության ուղարկելու ինստիտուտը ¨ այն վերացվեց:

4.      Դատաիրավական պրակտիկայի մոնիտորինգ  (2011, EIDHR)

Մոնիտորինգի նպատակն  էր բացահայտել դատական պրակտիկայի մեղադրական  թեքումը  ապահովող  օրենսդրական բացերը, որոնք միաժամանակ հակասում են երկրի Սահմանադրությանը և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի սկզբունքներին: Արդյունքում   մշակվեց 14 օրենսդրական նախաձեռնություն , որոնք    ներկայացնել են Ազգային Ժողով: