ԹԵԺ ԳԻԾ

Դիմումների վերլուծությունը ցույց տվեց, որ բողոքների քանակի առումով առաջին տեղում են Շիրակի մարզի բնակիչները, հետո` Լոռին ¨ Սյունիքը: Որակական առումով` դատարանների աշխատանքի վերաբերյալ մարդիկ բացահայտորեն արտահայտում են իրենց դժգոհությունը: Մի¨նույն ժամանակ չկա ոչ մի դիմում ոստիկանության գործունեության վերաբերյալ, ինչը տեղիք է տալիս ենթադրել, որ պատճառը ոչ թե դժգոհության բացակայությունն է, այլ ոստիկանության հանդեպ մարդկանց անվստահությունն ու զգուշողությունը:

Դիմումների մոտ 50 տոկոսը (903) կապված են իրավաբանական օգնություն տրամադրելու հետ`

-           արժե՞ արդյոք դիմել դատարան

-           փաստաբան վարձելու վերաբերյալ (ավելի լավ է` անվճար)

Դիմումների մեծ մասը կապված է գույքային վեճերի հետ: Երկրորդ տեղում է տեղական ինքնակառավարման մարմինների անարդար որոշումները: Մասնավորապես, շատ մեծ դժգոհություն էր առաջացնում կրթության ոլորտի “բարեփոխումը”` դպրոցներում իրականացվող կրճատումները: Նման դիմումների հետքերով Դատական ալիքը պատրաստեց  հաղորդում:

407 դիմորդներ խնդրել են տեսանյութ պատրաստել իրենց դատական հայցերով` մեծ մասամբ կապված գույքային իրավունքի վեճերի հետ: Իրավական օգնության հետ կապված դիմումների ճնշող մասը մարզերից է: Մարզերի բնակիչների ընկալմամբ “Դատական ալիք” հեռուստաշարն անվճար իրավաբանական օգնություն ստանալու գրեթե միակ միջոցն է:

“Թեժ գծի” դիմումների վերաբերյալ որոշ փաստաբաններ համաձայնել են բնակչությանն իրավաբանական օգնություն տրամադրել` անվճար կամ սիմվոլիկ գնով:

Դիմումների մոտ 30 տոկոսը չեն քննարկվել դրանց բովանդակության պատճառով`

3.         վերաբերել են օրինական ուժի մեջ մտած դատավճիռներին/վճիռներին/որոշումներին

4.         իր մեջ խնդրանք են պարունակել ազդել դատական ընթացքի  վրա

Նման դիմորդներին բացատրվել է, որ հեռուստաշարը նախ չունի այդ իրավունքը, նա¨ չի հետապնդում նման նպատակ: Մի¨նույն ժամանակ նրանք իրազեկվել են հետագա օրինական քայլերի` դատական բողոքարկման պայմանների ¨ Եվրոդատարան դիմելու մասին: