0023 Երեւան, Արշակունյաց պողոտա 2, Մամուլի տուն, 10-րդ հարկ

Երկ. - ուրբ. 10:00 - 18:00 Ընդմիջում` 13:00 - 14:00

“ԴԱՏԱԿԱՆ ԱԼԻՔ”

“ԴԱՏԱԿԱՆ ԱԼԻՔ” ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ

“Ֆեմիդա” կազմակերպության “Դատական ալիք” հեռուստածրագիրն իրականացվում է 2000 թ. ¨ որոշ ընդհատումներով ( տեխնիկական,  նա¨ ֆինանսավորման պատճառներով) շարունակվում է  առայսօր: Սկզբնական շրջանում այն հեռարձակվել է A1+-ի,  հետագայում` հ2-ի եթերում:

Հեռուստածրագրի նպատակն է  անկախ արդարադատության կայացման աջակցությունն ու բնակչության իրավագիտակցության բարձրացումը: Ծրագիրն արժանացել է հեռուստալսարանի հավանությանը, ինչի մասին վկայում են` հ2 հեռուստաալիքի վարկանիշային տվյալները, “Ֆեմիդա” ՀԿ-ի բնակչության հետ հետադարձ կապը, հասարակ մարդկանց արձագանքներն ու դիմումները:

“Դատական ալիք” հեռուստաշարի  ճանաչման պատճառները հիմնականում հետեվյալն են.

Առաջինը` այն պատմում է շարքային քաղաքացիների օրինական շահերի ¨ իրավունքների պաշտպանության  դատական փորձի մասին, այդ թվում նա¨ on line ռեժիմով:

Երկրորդը` առաջին անգամ երկրում “Դատական ալիքի” հաղորդումները գրավեցին լայն հեռուստալսարանի ուշադրությունը մարզային դատարանների վրա: Դա կար¨որ հանգամանք է, քանզի մարզերում բնակչության իրավական իմունիտետն ու հասարակական վերահսկողությունը, համեմատած Եր¨անի հետ, շատ ավելի ցածր է:

Երրորդը` յուրաքանչյուր հաղորդում իր մեջ պարտադիր պարունակում է մեկնաբանային մաս: Մասնագետ-իրավաբանը, հեղինակը, համապատասխան կառույցի պատասխանատուն բացատրում են տվյալ գործի հետ կապված օրենքների նորմերը: Սա ¨ս կար¨որ հանգամանք է, եթե հաշվի առնել բնակչության իրավական իրազեկման ցածր մակարդակը:

Չորրորդը ` ընկալման համար հաճախ բավականին բարդ մասնագիտական տեղեկատվությունը մատուցվում է պարզ, հանրամատչելի լեզվով: Դա նույնպես կար¨որ հանգամանք է, քանզի հեռուստաշարը դիտում են երկրի բոլոր մարզերում, այդ թվում նա¨ հեռավոր գյուղերում, որտեղ բնակչության ընդհանուր իրազեկությունը շատ ավելի ցածր է, քան քաղաքաբնակ վայրերում:

Հինգերորդը` հաղորդման բովանդակությունն իր մեջ չի պարունակում քաղաքական կամ այլ բնույթի սուբյեկտիվ ¨ կողմնակալ ենթատեքստ: Այս հանգամանքն ինքնին  վստահություն է տածում հեռուստալսարանին:

Առանցքային նշանակություն ունեցող որոշ հաղորդումներ.

Կեղծ բռնաբարում ¨ սպանություն (11-ամյա աղջկա բռնաբարության ¨ սպանության մեղադրանքով դատապարտված Տաշիրի բնակիչ Արմեն Պողոսյանի գործը, 3 հաղորդում):

Սեփականության իրավունքի դատական պաշտպանության արատավոր փորձը

Հայ կանանց թրաֆիկինգը

Անչափահաս երեխայի խնամակալության գործը

ՀՀ Դատական օրենսգրքի քննարկում

Կեղծ ցուցմունքներ

Անչափահաս հանցագործները

Ժառանգություն

Երեխաների վաճառքբիզնես

Հանրային պաշտպան

Ցմահ դատապարտվածները (4 հաղորդում)

Որոշ հաղորդումներ  տեղադրված են կայքում: