ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

1997-2003 թվականներին սիստեմատիկորեն լրագրողների համար  կազմակերպվում էին   իրավական թեմաներով սեմինարներ և կլոր սեղաններ, որոնց նպատակն էր  ուժեղացնել ԶԼՄ-ների դերը  իրավական պետության և անկախ դատական իշխանության կայացման գործընթացում: Լրագրողներին դասավանդում էին դատավորներ, հայտնի փաստաբաններ: Լրագրողները նաև մասնակցում էին  դատավարություններին և  պատրաստում այդ մասին ռեպորտաժներ: Կայանում էր այդ պրակտիկ աշխատանքների   վերլուծություն իրավաբանի կողմից, և արդյունքները ներկայացված են “Մամուլ եվ իրավունք” տեղեկագրում:

ՀՀ դատական համակարգի բարեփոխման առաջին փուլում կազմակերպությունը ծավալեց աշխատանք լրագրողների իրավական գիտելիքների  զարգացման ուղղությամբ: 1998-99թ.թ. տեղի ունեցան բազմաթիվ սեմինարներ, որոնք խմբավորված էին երեք  հիմնահարցերի շուրջ.  1.“ՀՀ դատական   գործող համակարգը եվ դատական բարեփոխումների նպատակները”, 2. “Օրենսդրական գործընթացը Հայաստանում”, 3.“Օրենսդրական բարեփոխումների լուսաբանումը ԶԼՄ-ում”: 2002-2008 թթ. իրականացված սեմինարներից են.“Արդար դատավարության իրավունքը ՀՀ-ում”, “Արդարադատությունը ¨ կոռուպցիան”  “Մարդու իրավունքների դատական պաշտպանությունը Հայաստանում”  “Դատական համակարգի հակակոռուպցիոն ծրագիրը”, “ՀՀ քաղաքացիների բողոքների կապակցությամբ Եվրոպական դատարանի առաջին որոշումները”:

Կլոր սեղաններից են. Կոռուպցիան ՀՀ դատական համակարգում” – 2006 թ.,  Վանաձոր: Քննարկման առարկա` ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության հիմնական դրույթները ¨ դրա հետ կապված դատական համակարգի անելիքները: Բնակիչներն ընդդեմ քաղապետարանի – 2006 թ., ք.Եր¨ան: Քննարկման առարկա` Եր¨անում ապօրինի շինարարության ու բնակիչների դատական պաշտպանության հարցերը: “Կլոր սեղանը” տեղի է ունեցել քաղաքացիների նախաձեռնությամբ` որպես Դատական ալիքի կոնկրետ հաղորդման արձագանք:

Սեփականության իրավունքի դատական պաշտպանությունը — 2007 թ., Եր¨ան: Քննարկման առարկա` կապված սեփականության իրավունքի հետ դատարանների անօրինաչափ որոշումների արատավոր պրակտիկան:

Դատախազության մասին  օրենքի քննարկումը – 2007 թ.,  Եր¨ան: Քննարկման առարկա` նոր օրենքի հիմնական դրույթները բնակչության շահերի պաշտպանության  տեսանկյունից:

ՀՀ Դատական օրենսգրքի (ընդունված 2007 թ. փետրվարին) քննարկում — 2007 թ.,  Եր¨ան: Քննարկման առարկա` դատական օրենսգրքի “կողմ” ¨ “դեմ” ասպեկտները` արդարադատության մատչելիության տեսանկյունից: