ԳՈՐԾՈՂ ԾՐԱԳՐԵՐ

«Քաղաքացին ընդդեմ պետության. քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում օրենքի գերակայության գործընթացում» ծրագիրը ֆինանսավորվում է  Եվրոպական Միության կողմից  

 

Ծրագրի նպատակն է նպաստել քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացմանը՝ գործող օրենքի գերակայությունը Հայաստանում առաջխաղացնելու նպատակով: Այն ունի 2 կարևոր նպատակ՝

1.    Նպաստել Հայաստանում հասարակական վերսհսկողությանը և վարչական արդարադատության արձագանքելուն՝ տարածելով հանրային վերահսկողությունը դատական պրակտիկայի նկատմամբ և
2.    Պետական կառույցների և իշխանությունների հետ քաղաքացիների վեճերի իրավական աջակցմանն ուղղված մեխանիզմներ ստեղծել:

Այսպիսով, ծրագիրը շարժվում է մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցմամբ՝ իր մեթոդիկան զարգացնելու համար: Առաջին կարևոր նպատակը կլինի հետևյալը՝ բարձրացնել հանրային իրազեկումը վարչական դատարան դիմելու և բողոքարկման իրավունք ունենալու վերաբերյալ: Ակնկալվում է բարձրացնել հասարակության մասնակցությոնը և աջակցությունը և՛ որպես իրավունք, և՛ որպես պարտականություն կրողներ՝ Հայաստանում գործող օրենքի գերակայության նկատմամբ: Երկրորդ կարևոր նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ստեղծել նորագույն իրավական աջակցության մեխանիզմներ:

Ծրագիրը կազմված է 4 մասից՝

  • Դատարաններին վերաբերող շաբաթական հեռարձակվող հեռուստատեսային ալիք,
  • Հասարակական երկխոսություն,
  • Մոնիթորինգ,
  • Իրավագիտության ուսանողների և փաստաբանների վերապատրաստում:

 

1.Հեռուստատեսային ծրագրի նպատակը վարչական դատարանի աշխատանքների վերաբերյալ  հանրային իրազեկումը բարձրացնելն է և քաղաքացիներին հնարավորություն տալն է օգտվելու բողոքարկելու իրենց իրավունքից: Սա բացատրում է նրանով, որ պետությունը պարտավոր է հաշվի առնել քաղաքացիների շահերը: Հ2 հեռուստաալիքով հեռարձակվող, 30 րոպե տևողությամբ, շաբաթական հեռարձակվող այս ծրագիրը կներառի դատարկան հաշվետվություններ, փորձագետների հետ անցկացվող կարճ տևողությամբ հարցազրույցներ:

2.Հասարակական երկխոսություն: Հասարակության անտարբերությունն ու անվստահությունը Հայաստանում որոշակի վարքագիծ ունի, խոսքը հազվադեպ հանդիպող անհատների մասին է, ովքեր որոշում են պայքարել իրենց իրավունքների համար, բայց որոնք հարգանք չեն վայելում և որոնց վերաբերվում են մեղմ հեգնանքով: Ֆիլմը հնարավորություն կտա այդ դոնկիխոտներին ցույց տալ, թե ինչպես են նրանք պատրաստվում պայքարել անարդարության դեմ և պաշտպանել իրական կամ գուցե երևակայական օրենքը: Բացատրել, թե քաղաքացիությունն ինչ է նրանց համար նույնն է, թե կարեկցանքի արժանանալ հեռուստադիտողների կողմից: Երևանի կարևորագույն կինոթատրոնում էկրանավորումից հետո, հասարակական քննարկումներ տեղի կունենան: Ֆիլմը և քննարկումները կհեռարձակվեն Հայկական Երկրորդ հեռուստաալիքով և մարզային հեռուստակայաններով: Ծրագրի այս մասում, փաստաբանների պալատը կբարձրացնի ազգային փոքրամասնություն կազմող համայնքների իրազեկումը, կտպագրի պաստառներ, կբաժանի բուկլետներ և կքչացնի օնլայն ֆորում: Վարչական արդարադատությունն ավելի մատչելի, արդար և արդյունավետ  դարձնելու վերաբերյալ հարցերին պատասխանելիս և մտքերով փոխանակվելիս, իրավաբանները կհավաքեն առաջարկություններ հեռուստատեսային ծրագրի համար: Ֆորումը կգովազդվի մամուլում և հեռուստածրագրի ժամանակ:

3.Մոնիթորինգ: Մոնիթորինգի նպատակը քաղաքացիների կողմից՝ հարկային և մաքսային ծառայություններին, ոստիկանությանը, կադաստրին և տեղական իշխանություններին ուղղված բողոքների բովանդակությունը բացահայտելն է,  դատական որոշման արդյունքները վերլուծելն է և պետական կառույցների կողմից կատարվող գործողությունների բարելավման ազդեցությունը գնահատելն է: Հայտնի է, որ մաքսային, հարկային, կադաստրային ծառայությունները շարունակում են իրենց անօրինական գործողությունները քաղաքացիների նկատմամբ՝ արհամարհելով տվյալ գործերի մասով նախատեսված դատական որոշումները:
4.Վերապատրաստում: Վարչական դատարանի դատավորների և Գերմանիայի փորձագետների համագործակցության արդյունքում կայացել է 2 սեմինար, որին մասնակցել են փաստաբանները, ուսանողները և լրագրողները: