Ալպիական Մարգագետիններում

Վավերագրական ֆիլմ մի իրական քրեական պատմության մասին:

1998 թվականի հոկտեմբերի 7-ին Լոռու մարզի Սարատովկա գյուղի հովիվ Արմեն Պողոսյանը ձերբակալվեց 11-ամյա Գեղեցիկ Ղանդիլյանի բռնաբարության ու սպանության կասկածանքով: Ծանր հանցագործությունը անհրաժեշտ էր բացահայտել, և Արմեն Պողոսյանի ճակատագիրը կանխորոշված էր: Նա պետք է ճանաչեր իրեն մեղավոր ու այդ նպատակով ենթարկվեց բռնությունների: Սակայն նրա բարոյական դիմադրությունը կոտրեցին ոչ թե այդ բռնությունները, այլ իր ընտանիքին ուղղված սպառնալիքները:
Դատարանը համարեց Արմեն Պողոսյանի մեղքը ապացուցված ու համաձայն մեղադրողի միջնորդությանը պատժաչափի վերաբերյալ դատապարտեց նրան 15 տարի ազատազրկման: 2003 թվականի հոկտեմբերի 20 -ին Տաշիրի բնակիչ Բորիս Խասոևը կատարեց իր երկրորդ բռնաբարությունն ու սպանությունը, ավելի քան 20 դանակի հարվածներ հասցնելով 13-ամյա Լիանա Ֆահրադյանին: